Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ընտրանին մարզական հավաք կանցկացնի

ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդին ընդառաջ՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին և մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Դավիթ Սարգսյան - ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան - ԲԿՄԱ
Էրիկ Սմբատյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Դավթյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Տիգրան Սարգսյան - ԲԿՄԱ
Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ
Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ
Վահրամ Մասխուդյան - ԲԿՄԱ
Վլադիմիր Մուրադյան - ԲԿՄԱ
Համլետ Մինասյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան «Ուրարտու»
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ
Մարտի 21-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Անգլիա, որտեղ կկայանան ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդի երրորդ խմբի հանդիպումները։