Իսկ վաղը պատերազմ էր.... Եռաբլուրը՝ գիշերով (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 27-ն է...
44-օրյա պատերազմի աղետալի մեկնարկի օր, պատերազմ, որը մինչ օրս չի ավարտվել: Հարյուրավոր հայորդիներ դեռ տուն չեն վերադարձել, հազարավորներն այլևս երբեք չեն վերադառնա՝ նրանք բռնել են հավերժ փառքի ճանապարհը:
MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը, ինչպես և նախորդ տարի, սեպտեմբերի 27-ի գիշերը «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել: Լուսանկարներում գերիշխում է սևը. այս օրն ընդմիշտ օրացույցում սևով է ներկված…