Հայտնի է Samsung-ի նոր ծալվող ֆլագմանի դիզայնը (ֆոտո)

Հայտնի է Samsung-ի նոր ծալվող ֆլագմանի դիզայնը (ֆոտո)

Համացանցում հայտնվել են դեռեւս չթողարկված Samsung Galaxy Z Fold 4 ծալվող սմարթֆոնի ռենդերները, որոնք ստեղծվել են շշուկների եւ տեղեկատվության արտահոսքի հիման վրա, հաղորդում է Gizmochina-ն:

Կոնցեպտուալ առումով Galaxy Z Fold 4-ը նման է նախորդ մոդելներին, փակվում է գրքի պես: Բացված վիճակում ներքին դիսփլեյի չափը 7,6 դյույմ է, իսկ արտաքին էկրանը կստանա 6,2 դյույմի չափով անկյունագիծ:

Ռենդերներում նաեւ ցույց է տրվում S Pen ստիլուսը, սակայն իրականում սմարթֆոնում նախատեսված չէ այն պահելու հատվածը: Ավելի վաղ ինսայդերների հաշվետվություններից պարզ էր դառնում, որ Z Fold 4-ը կհամալրվի էլեկտրական փետուրը պահելու սլոթով:

Galaxy Z Fold 3 ընթացիկ սերունդն ապահովում է S Pen Fold Edition-ն ու S Pen Pro-ն, սակայն ստիլուսն անհրաժեշտ է առանձին գնել, իսկ սմարթֆոնում չկա հատուկ անցք ստիլուսը տեղադրելու համար:

Ակնկալվում է, որ Galaxy Z Fold 4 ծալվող սմարթֆոնի մասին կհայտարարվի ընթացիկ տարվա երկրորդ կեսում: