ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմության քայլերթը, քաղաքացիական անհնազանդության ակցիան և բողոքի ցույցերը

ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմության քայլերթը, քաղաքացիական անհնազանդության ակցիան և բողոքի ցույցերը

Երևան քաղաքում Արթուր Վանեցյանի և նրա աջակիցների նախաձեռնությամբ այսօր ևս տեղի ունեցավ քայլերթ: Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, ապա Կորյունի խաչմերուկ, Տերյան, Թումանյան փողոցներ, հետո վերադարձան Ազատության հրապարակ:

Նշենք, որ Արթուր Վանեցյանի գլխավորած երթը և «Դիմադրության» շարժումը Հանրապետության հրապարակում միացան, որտեղ և հանրությանն ուղղված ելույթներով կոչ արեցին՝ գալ, համախմբվել և կասեցնել գործող իշխանությունների հակահայկական քաղաքականությունը: MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանին հաջողվել է նշված գործողությունների ընթացքը մեկտեղել ստորև ներկայացվող ֆոտոշարքում: