ՖՈՏՈՇԱՐՔ. պայքարի 12-րդ օր. Արթուր Վանեցյանի և գաղափարակիցների քայլերթը Երևանում. ոստիկանները հրմշտում և քաշքշում են ակցիայի մասնակիցներին

ՖՈՏՈՇԱՐՔ. պայքարի 12-րդ օր. Արթուր Վանեցյանի և գաղափարակիցների քայլերթը Երևանում. ոստիկանները հրմշտում և քաշքշում են ակցիայի մասնակիցներին

Պայքարի 12-րդ օրը Արթուր Վանեցյանի համակիրներն իրականացրին իրենց այսօրվա իրազեկման ակցիան՝ քայլերթի տեսքով: Քայլերթի ընթացքում մասնակիցները փակեցին կառավարության հիմնական մուտքի հատվածը, ինչից հետո Հյուսիսային պողոտայի մոտ քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ըստ նախնական տեղեկությունների և մամուլում շրջանառվող լուրերի՝ քաշքշուկը սկսվել է ոստիկանի հարվածից հետո: Նշված իրադրությունից հետո իրազեկման ակցիայի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ՝ շարունակելու իրենց խաղաղ ցույցը: MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ֆիքսել և ներկայացրել է օրվա կարևոր դրվագները: