Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

Վաղը` փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: Այս մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Բնակչությանը խնդրում են չանհանգստանալ: