«Գթության ոսկե շղթա» ֆիլմի հաղթաշարի մեկնարկն արդեն տրված է

«Գթության ոսկե շղթա» ֆիլմի հաղթաշարի մեկնարկն արդեն տրված է

«Գթության ոսկե շղթա» ֆիլմի հաղթաշարի մեկնարկն արդեն տրված է: 

«Ման Փիքչերս Փրոդաքշեն»  ընկերության հեղինակային՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝  «Գթության ոսկե շղթա» ֆիլմը թեկուզ  ընդամենը մեկ ու կես ամիս է ինչ ավարտված է, բայց արդեն կայացել է նրա համաշխարհային պրեմիերան, Սիդնեյի Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնում:             

                                                     

Ֆիլմը միարժամանակ սկսել  է ներկայանալ բազմաթիվ միջազգային կինոփառատոնների և ներկա դրության արդեն հասցրել է ստանալ քառասուն մրցանակ: 
Այսպիսի մեկնարկը, կարծես նման է իր նախորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի, որը երկու տարվա ընթացքում  մասնակցելով շուրջ 100 միջազգային կինոփառատոնների,  արժանացավ աննախադեպ քանակի՝ 135 մրցանակների:

Ֆիլմի հայստանյան պրեմիերան տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում: 

Ֆիլմի մասին հակիրճ. 

Նախագծի նախորդ ֆիլմերը, որոնք  պատմում էին եվրոպական և ամերիկյան մարդասիրական առաքելության  մասին, Հայոց ցեղասպանության ժամանակ, այս ֆիլմը  ներկայացնում է ամենասակավ լուսաբանված, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին, որոնց շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին հազարավոր հայեր, ասորիներ և հույներ:
Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան՝ Վերնոն Ուելսը:

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են ավստրալիայում և Նոր Զելանդիայում ճանաչված պատմաբաններ և  անկախ հետազոտողներ:
Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում:

Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝  Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Նոր Զելանդիա, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։