Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 4-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ռ.Համբարձումյանի դիմումը՝
1. Ռոման Համբարձումյանին՝ 2022 թվականի մարտի 4-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
2. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Մելքոնյանին ազատել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից»,-նշված է որոշման մեջ: