ՖՈՏՈՇԱՐՔ. Արթուր Վանեցյանի և աջակիցների իրազեկան ակցիան Երևան քաղաքում

ՖՈՏՈՇԱՐՔ. Արթուր Վանեցյանի և աջակիցների իրազեկան ակցիան Երևան քաղաքում

Արթուր Վանեցյանի աջակիցներն այսօր ևս իրազեկման քայլերթ իրականացրին: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով «Առանց թուրքի Հայաստան», «Հայեր, միացեք» կոչերով շարժվեցին դեպի Պարոնյան-Լեո խաչմերուկ: Քայլերթի մասնակիցները կանգնեցին այն հատվածում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ մեքենան վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի կնոջը: Երթի մասնակիցները մոմավառություն իրականացրեցին և կոչ արեցին աղոթել վթարի ենթարկված կնոջ ու նրա չծնված երեխայի հոգու հանգստության համար: Ակցիայի մասնակիցներն իրենց երթի ավարտին վերադարձան Ազատության հրապարակ: MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանին հաջողվել է որսալ քայլերթի առանցքային դրվագներն ու ներկայացնել մեկ ֆոտոշարքում: