4-ամյա տղան Իսրայելի թանգարանում կոտրել է 3500 տարվա կավե անոթ (լուսանկարներ)

4-ամյա տղան Իսրայելի թանգարանում կոտրել է 3500 տարվա կավե անոթ։
Չորս տարեկան տղան իր մոր հետ այցելել է իսրայելական Հայֆա քաղաքի Հեչթ թանգարան, պատահաբար դիպչել և գցել է ցուցանմուշներից մեկին. Հնագույն անոթը պահվել է թանգարանում 35 տարի, այն մոտ 3500 տարի առաջ օգտագործվել է գինու կամ ձիթապտղի յուղ պահելու համար, հայտնել է «Sky News»-ը։
«Դա սկսվում է Դավթի և Սողոմոն թագավորի ժամանակներից», - ասել են հաստատության աշխատակիցները:
Թանգարանի ղեկավարությունը որոշել է պահանջ չներկայացնել տղայի ընտանիքին․ մի քանի մասի բաժանված անոթը նախատեսվում է վերականգնել ու կրկին ցուցադրել թանգարանի սրահներում։
Լուսանկարներն այստեղ