Մեղրիի դիահերձարանի պայմանները շատ վատն են․ ե՞րբ կկառուցվի նորը

Սյունիքի մարզի սահմանամերձ Մեղրի համայնքի պետական հաստատությունները հերթով փակվում ու տեղափոխվում են Կապան։ Այս մասին ահազանգ արդեն եղել է համացանցում։

Մասնավորապես, փակվել է Մեղրիի դատարանը, Կադաստրի կոմիտեն, չի գործում նաև դիահերձարանը։ Ու բոլոր այս ծառայույթուններից օգտվելու համար մեղրեցիները ստիպված են բարդ ու ոլորապտոյտ ճանապարհով տասնյակ կիլոմետրեր հաղթահարել, որ հասնեն Կապան։ Ու քանի որ Մեղրին սահմանամերձ համայնք է, թշնմամու աչքն էլ, այս տարածքի վրա է, այս իշխանություններն էլ հայկական պատմական հողերն ու սուվերեն տարածքները, ինչպես, օրինակ, Գորիս-Կապան մայրուղին էր, թշնամուն հանձնելու սեր ու սովորություն ունեն, մարդկանց մոտ արդեն կասկածներ են առաջացել, որ պետական հիմնարկները տեղափոխում են, քանի որ Մեղրին էլ են, հավանաբար, այս իշխանությունները ուզում հանձնել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Mediahub-ի հետ զրույցում փորձեց փատարել բոլոր այս կասկածները՝ կոնկրետ դիահերձարանի մասով ասելով․ «Ուրեմն տարիներ ի վեր Մեղրի քաղաքում, ցավոք սրտի, դիահերձարանի պայմանները շատ վատ են եղել, և վարչապետի այցի ընթացքում որոշում է կայացվել, որ Մեղրիում պետք է կառուցվի նոր դիահերձարան։ Արդեն մեր մասնագետները աշխատում են տվյալ հողատարածքը տրամադրելու մեր դատաբժշկական փորձագիտական կենտրոնին, և ինչպես Կապանում կառուցվում է, իսկ Գորիսում արդեն ունենք նորմալ պայմաններով դիահերձարան, Մեղրիում նույնպես կկառուցվի»։

-Մենք դժգոհություն ենք լսել, որ դիմել են նախարարությանը, բայց նախարարությունը ընթացք չի տվել, ձգձգել է։

-Որևէ բան չի ձգձգվել, գիտեմ, որ անհարմարություն է, իհարկե, Կապանում անելու այդ գործողությունները, դրա համար էլ որոշում ենք կայացրել, որ անպայման Մեղրիում կառուցվի։ Հիմա պետք է հողհատկացման աշխատանքներն արվեն, դրանից հետո նախագծման աշխատանքները և շինարարական աշխատանքները։

-Ժամկետ ունե՞ք նշված, թե երբե ք ավարտելու։

-Սովորաբար նման կառույցները շահագործման հանձնելը տևում է մեկուկես տարի։ 

-Մինչև այդ մեկուկես տարին ինչպե՞ս եք պատկերացնում այդ պրոցեսը կազմակերպելը Կապանում, հատկապես ձմռան պայմաններում։

-Ինչպե՞ս է արդեն մի քանի տարի իրականացվում, կշարունակվի, մինչև նորը կկառուցվի։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան