92 տարեկանում կյանքից հեռացել է մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը

92 տարեկանում կյանքից հեռացել է մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 92 տարեկանում կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը:

Թարգմանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1950-ականներից՝ վրացերեն թարգմանելով Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց գործերը: Շահնազարի թարգմանություններն իր ընթերցմամբ պահվում են Վրաստանի հանրային հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։

Վրաստանի «Պատվո նշան»-ի շքանշանակիր է, Մաչաբելիի անվան մրցանակի դափնեկիր: 2011 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն