ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն սպառնում Ռուսաստանին. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Սպիտակ Տունն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հրամանին, որով նա ՌԴ պաշտպանության նախարարին ու ԶՈւ ԳՇ պետին հանձնարարել է ռուսական ռազմավարական զսպման ուժերը բերել մարտական ծառայության հատուկ ռեժիմի։
Ria.ru-ի փոխանցմամբ` ABC հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին հայտնել է,որ Ռուսաստանին ՆԱՏՕ-ն չի սպառնում։
Հիշեցնենք,որ Վլադիմիր Պուտինը ռուս պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել էր.
«Արևմտյան երկրները ոչ լեգիտիմ պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ, ոչ միայն քայլեր են ձեռնարկում տնտեսության նկատմամբ, խոսքը հայտնի սահմանափակումների մասին է, այլև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ագրեսիվ հայտարարություններ են անում Ռուսաստանի դեմ։ Հետևաբար, պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական ռազմավարական զսպիչ ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի»։