Հրապարակվել է ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանը ներկայացրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը
Ֆիլմը պատմում է անվանի հայ ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Հարությունյանը։
Նկարահանվել նաև Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը եւ այլք։
«Մի ամբողջ կյանք էր պետք պատրաստվելու համար, եւ երկու տարի՝ իրականացնելու համար… Շնորհակալ եմ այն բոլոր հայերին, որոնք հավատացին այս գաղափարին, նեցուկ եղան եւ կյանքի կոչեցին այն…»,- հրապարակմանը կից գրել է Աննա Հարությունյանը։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 12-ին։