Ռոնալդուն առողջական խնդիրներ ունի

Ռոնալդուն առողջական խնդիրներ ունի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջական խնդիրներ ունի, հաղորդում է The Telegraph-ը։

37-ամյա ֆուտբոլիստն արդեն երկու ամիս ազդրի վնասվածք ունի եւ խաղում է՝ հաղթահարելով ցավը։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումը (1։4) բաց թողնելուց հետո Ռոնալդուն վերսկսել է մարզումները գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, սակայն մարզվում է որոշակի սահմանափակումներով։

Ռոնալդուի մասնակցությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է։ Խաղը տեղի կունենա մարտի 12-ին։