Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (09.02.2024)

1.  Վլադիմիր Պուտինի հետ Տակեր Կառլսոնի հարցազրույցի հրապարակումը X սոցիալական ցանցում` լրագրողի էջում, հրապարակման պահից հետո միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Այն քննարկվում է ամբողջ աշխարհով՝ առաջացնելով մի շարք հարցեր:
2.  25 հազար լիտր գինի և լոլիկով լի ֆուրգոն. իսպանացի ֆերմերները ազատվում են ներկրվող ապրանքներից: Բողոքելով գյուղատնտեսական քաղաքականության դեմ՝ իսպանացի ֆերմերները ֆրանսիական գինի են թափել Սյուդադ Ռեալի փողոցներով և ոչնչացրել մորոկոյական լոլիկի մի ամբողջ ֆուրգոն։
3.  Ուժեղ ձնաբուքը ծածկել է Բաշկորտոստանի M-5 մայրուղին. հարյուրավոր մեքենաներ խցանման մեջ են: Տեղի ԱԻՆ-ից հայտնում են, որ սահմանափակումներ են մտցվել 25 ճանապարհահատվածներում։ Վարորդները կիսվում են վատ եղանակի և երկար կիլոմետրանոց խցանումների տեսագրություններով: 
4.  Ավստրիայի կոմունիստ երիտասարդությունը բողոքի երթ է անցկացնում «Կեր հարուստներին» կարգախոսով: Մի քանի հարյուր մարդ երթով անցել է Վիեննայի կենտրոնով` բողոքելով մայրաքաղաքի գլխավոր մշակութային իրադարձության` Վիեննայի 66-րդ օպերային պարահանդեսի դեմ: Ցուցարարները բղավում են. «Մենք սառչում ենք, իսկ դուք վաստակում եք», և պահանջում են դադարեցնել փող աշխատել էլեկտրաէներգիայի, գազի և բնակարանների վարձակալության վրա: