Անգլո-իսպանական դիմակայություն․ Կայացավ ՉԼ-ի վիճակահանությունը
Այսօր՝ մարտի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը։
Վիճակահանությամբ որոշվեցին մրցաշարերի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակչի հավանական զույգերը:
Այսպիսով, ՉԼ-ի քառորդ եզրափակչի զույգերն են․
«Չելսի»-«Ռեալ»
«Մանչեսթեր Սիթի»-«Աթլետիկո»
«Վիլյառեալ»-«Բավարիա»
«Բենֆիկա»-«Լիվերպուլ»
1/2 եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի»/«Աթլետիկո» – «Չելսի»/«Ռեալ»
«Բենֆիկա»/«Լիվերպուլ» – «Վիլյառեալ»/«Բավարիա»
1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 12-13-ին։ Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 26-27-ին և մայիսի 3-4-ին: