Մխիթարյանը պարզաբանել է, թե որ դեպքում կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ

Մխիթարյանը պարզաբանել է, թե որ դեպքում կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առայժմ չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել հռոմեական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», սակայն ցանկանում է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով․ իտալական ակումբը պետք է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով։