Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է Մհեր Գրիգորյանի խորհրդական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի:
Մհեր Գրիգորյանի հրամանով փետրվարի 2-ից Կարեն Նազարյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական: Մինչ այդ նա Սուրբ աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր, դրանից առաջ էլ ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Նազարյանի հետ Mediahub-ը նաև առանձին հարցազրույց է արել, որը կներկայացնենք քիչ անց:
Հիշեցնենք, որ Նազարյանից առաջ Մհեր Գրիգորյանի խորհրդականը Մանե Ադամյանն էր, որը հիմա միջազգային խորհրդատվությամբ է զբաղվում մասնավոր ոլորտում:
Վահե Մակարյան