Ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մեդալներ են նվաճել

Ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մեդալներ են նվաճել

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ): Բրոնզե մեդալի համար պայքարում էր Էդիկ Հարությունյանը (57 կգ) 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք Յուսուֆ Դեմիրի նկատմամբ, իսկ Նորիկ Հարությունյանը (61 կգ) նույն 10:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:
 
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ են եղել նաև 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մ23 տարեկանների ԵԱ-ին մասնակցել է նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, ով ևս անմասն է մնացել մեդալից