Հայաստանի կանանց Մ-17 հավաքականը պարտվեց Թուրքիային

Հայաստանի կանանց Մ-17 հավաքականը պարտվեց Թուրքիային

Արմավիրի նորակառույց մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի Հայաստան Մ-17 – Թուրքիա Մ-17 հանդիպումը։

Առաջին խաղակեսում մեր թիմին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը, իսկ ահա երկրորդում չորս գոլ բաց թողեց և պարտվեց 0։4 հաշվով։

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի մարտի 21-ին։ Այդ օրը մեր թիմը նույն մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն, որն այս տուրում հանգիստ էր, քանի որ Ուելսի հավաքականը հրաժարվել էր մասնակցությունից։