Կալիֆորնիայում հրդեհներից 1 ամիս առաջ մարդկանց ապահովագրություններից հրդեհների հետ կապված կետ է հեռացվել

Կալիֆորնիա նահանգում հունվար ամսին երկու խոշոր անտառային հրդեհներ եղան, վերջինը ԱՄՆ-ի արևմուտքում ընդգրկեց ավելի քան 20 քառակուսի կիլոմետր տարածք։ Հրդեհն ազդել էր Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջանների բնականոն կյանքի վրա, մոտ 31 000 բնակչի հրահանգվել էր տարհանել, ևս 23 000-ին կոչ էր արվել դա անել:
MediaHub-ն առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում էր պահում Լոս Անջելեսում, մասնավորապես, հայ համայնքում իրավիճակը հրդեհների ժամանակ։ Մենք նաև գրել ենք, որ այդ օրերին MediaHub-ը ահազանգ ստացավ, որ Լոս Անջելեսում թուրքերը հայկական գրադարաններից հայոց պատմության գրքեր են «վերցնում», սակայն հետո դրանք այլևս հետ չեն վերադարձնում։
Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Լոս Անջելեսի հրդեհներից։ Պարզվում է, որ հրդեհներից մեկ ամիս առաջ մարդկանց դիմել են ապահովագրական ընկերության աշխատակիցներ՝ նշելով, որ պետք է ապահովագրությունից հեռացվի մի քանի կետ։
«Դեռ դեկտեմբերին մեր տուն եկան ապահովագրական ընկերության աշխատակիցները, ասացին, որ պետք է հեռացվի փաստաթղթից այն կետը, որ հրդեհներից տուժածը թե՛ մասնակի, թե՛ լիովին կփոխհատուցվի։ Ստացվում է, եթե հրդեհը մեր տուն հասներ և ինչ–որ բան տեղի ունենար, ապա չէր փոխհատուցվի։ Բոլորն էլ գիտեն, որ ԱՄՆ–ում տները փայտից են, և մերն էլ նույնպես։ Փոխհատուցման մեջ անգամ միջատների մասով կետեր կան, և կար հրդեհների մասով կետ ևս։ Շատ զարմանալի էր, որ եկան ու հայտնեցին, որ պետք է այդ կետը հեռացնեն պայմանագրից։ Սակայն, հրդեհներից հետո այդ կետը, իհարկե, չեն վերադարձրել և հարց է մնում՝ արդյո՞ք կվերադարձնեն»,– նշեց մեզ ահազանգած քաղաքացին։
Իսկ հրդեհներից տուժած վայրերը հիմնականում մարզահամալիրների մոտակա վայրերն են, օրինակ՝ Փասադենայում մարզահամալիրի հարակից տարածքներն ու հենց մարզահամալիրն են այրվել. այս մասին նշեց մեզ ահազանգած մեկ այլ քաղաքացի։ Լոս Անջելեսում վստահ են՝ այս հրդեհները մարդածին են եղել։
Հիշեցնենք, որ այս ծանր շրջանում Կալիֆորնիայի հայ համայնքը լրջագույն վնասներ է կրել։ Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրվել է
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը, շատ հայեր տուժել են, նյութական կորուստներ կրել, տարհանվել:
Ի դեպ, Լոս Անջելեսի հրդեհներից հետո «Գրեմմի»-ի 67-րդ մրցանակաբաշխությունն առաջին անգամ համեստ է ընթացել։
Մարիաննա Արամյան