Էջմիածնի Մայր Տաճարը վերանորոգումից հետո իր դռները կբացի 2023 թվականին (լուսանկարներ, տեսանյութ)

Էջմիածնի Մայր Տաճարը վերանորոգումից հետո իր դռները վերջապես կբացի 2023 թվականին: Ինչպես հայտնում է MediaHub-ի լրագրողը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մայր Տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս ներքին սալապատման աշխատանքներ են տարվում, բայց հավաստիացրեց, որ հաջորդ տարի Տաճարը իր դռներն անպայման կբացի:
Նշենք, որ Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին, սակայն հետազոտական և նախագծային աշխատանքների մի ամբողջ փուլ մեկնարկել է դեռ 2012 թվականից:
MediaHub-ը Մայր Տաճար այցից մանրամասները, այդ թվում և տեսանյութը կներկայացնի հաջորդիվ:
Տեսանյութը՝ այստեղ․
Լուսանկարները՝ Գեղամ Մկրտչյանի