ՖՈՏՈՇԱՐՔ. Գործընթաց, որը նոր հույսեր է արթնացնում

Ապրիլի 19-ին Արթուր Վանեցյանն ու գաղափարակիցները Ազատության հրապարակում «միացում» վանկարկումներով իրազեկման քայլերթ իրականացրեցին:
Նույն օրն ավելի վաղ Վանեցյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերով քաղաքացիներին հրավիրել էր Ազատության հրապարակ, որպեսզի միասին դուրս գան փողոց և իրազեկեն համաքաղաքացիներին, թե ինչ նպատակով են անժամկետ նստացույց անում:
Քայլերթի ընթացքում քաղաքացիները ողջունում էին և միանում իրազեկման գործընթացին:
Mediahub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանն իր լուսանկարներով ամբողջացրել է ակցիայի ողջ ընթացքը: