Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք առաջադրվե՞լ է «ռազբոռկայից» հետո

Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք առաջադրվե՞լ է «ռազբոռկայից» հետո

Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարը երեկ գիշեր հայտնվեց «ռազբոռկի» մեջ, զոհվեց իր զարմիկը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Մեծ աղմուկ բարձրացրեց այդ միջադեպը, MediaHub-ը տեղեկացավ՝ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարը ՔՊ-ական է ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հովանավարության ներքո։

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մհեր Ախտոյանին մեղադրանք է առաջադրվել։ MediaHub-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նորություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- նշեցին ՔԿ-ից։ 

Նշենք, որ MediaHub-ը փորձեց կապ հաստատել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար՝ Մհեր Ախտոյանի հետ, սակայն, դեռ նա մեր զանգերին չի պատասխանել։

Հիշեցնենք, MediaHub-ը գրել էր, որ փետրվարի 5–ին գիշերը ուշ ժամի մի խումբ անձինք եկել են Մհեր Ախտոյանի մոտ՝ «ռազբոռկայի», նրանց իր տան մոտ դիմավորել է Ախտոյանն իր կողմակիցների հետ, որոնց թվում եղել է նաև իր զարմիկը՝ Գրիգոր Օհանյանը։ Վիճաբանության ընթացքում Մհեր Ախտոյանին հաշվեհարդարի հրավիրած անձինք կրակել են նրա և կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գրիգոր Օհանյանը՝ Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան (ընդամենը մեկ օր առաջ նա նշել էր ծննդյան 30-ամյակը), մահացել է, իսկ Ախտոյանի մերձավորներից մեկն էլ վիրավորվել է։ 

Ի դեպ, գիշերվա միջադեպի ժամանակ, թեև Մհեր Ախտոյանը կիզակետում է եղել, բայց մեզ պատմեցին, որ երբ տեսախցիկով տեսել է, որ իրենց կողմից ծեծի ենթարկված անձինք արդեն զենքով են գալիս իրենց վրա, արագ թաքնվել է տան մեջ, որ կրակելիս իրեն չդիպչի: Արդյունքում, կրակոցներից զոհվել է իր հորաքրոջ տղան՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որի ծննդյան տարեդարձն էին նշում այդ օրը:

Մարիաննա Արամյան