Քիմ Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Instagram-ում

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը վերջապես դադարում են իրենց հարաբերությունները գաղտնի պահել։ Թեեւ զույգը չի ժխտել իրենց սիրավեպը, սակայն հրապարակայնորեն փորձել են չարտահայտվել այդ մասին:
Եվ ահա, Քիմը Variety-ին տված հարցազրույցում Փիթ Դեւիդսոնի մասին առաջին հիշատակումից հետո իր Instagram-ում իր սիրեցյալի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել։ Հուսով ենք, Քանյե Ուեսթը դա դեռ չի տեսել։
Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի հարաբերությունների պատմությունը սկսվել է դեռեւս անցյալ տարվա աշնանը, երբ զույգը համբուրվեց SNL շոուի եթերում, որից հետո նրանց մշտապես սկսել են նկատել միասին: Ձմռանը Քիմն ու Փիթն իրենց առաջին համատեղ արձակուրդն են մեկնել Բահամյան կղզիներ։