Sony Pictures-ը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին

Sony Pictures-ը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին

Sony Pictures-ը հայտարարել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Variety ամսագիրը։

«Մենք աջակցում ենք աշխարհի բազմաթիվ ընկերություններին, որոնք ներկայումս դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, և այն մարդասիրական ջանքերին, որոնք ձեռնարկվում են Ուկրաինայում և տարածաշրջանում», - ասված է Sony Pictures Entertainment-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերայի նամակում՝ ուղղված ընկերության աշխատակիցներին:

Նամակում նշում է, որ դեռ երկու շաբաթ առաջ Ռուսաստանում կասեցվել է «Մորբիուս» ֆիլմի թողարկումը։ Այս ընթացքում հետաձգվեցին թվային արտադրանքների՝ նախկինում ծրագրված թողարկումները, ներառյալ՝ «Սարդ-մարդը: Դեպի տուն ճանապարհ չկա» ֆիլմը և այլն: