Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում 23․02․2024

1. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ թռիչք է կատարել արդիականացված ռազմավարական Տու-160Մ հրթիռակիրով։ Նա 30 րոպե մնացել է օդում։ Թռիչքին նախորդել է նախապատրաստական փուլը, որը 45 րոպե է տևել։ Ընթացքում Պուտինը եղել է ղեկին՝ օդաչուի սաղավարտով և համապատասխան համազգեստով:
2. Ֆիդանն ու Լավրովը բանակցություններ են վարել: Բրազիլիայում G20-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում կայացել է Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների հանդիպումը։
3. Իսպանիայի Վալենսիա քաղաքում այրվել է 14 հարկանի շենք: Ավելի ուշ եռօրյա սուգ է հայտարարվել Վալենսիայում. 4 մարդ է զոհվել, 20-ը՝ անհետ կորել 14-հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով: 
4. Կորեայի Հանրապետության օդային ուժերը և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի տարածքում՝ ներգրավելով F-35A կործանիչներ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։