Ոuտիկանական «բեuպրեդել»՝ Փաշինյանի hրաhանգով

Ոuտիկանական «բեuպրեդել»՝ Փաշինյանի hրաhանգով

Պատմական մասշտաբի խայտառակություն է, երբ ոստիկանական համազգեստի և ուսադիրների տակ թաքնված հանցախումբը, Փաշինյանի ցուցումով, խոչընդոտում էր Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր:

Այս խուժանությունն արտաքին և ներքին համատեքստ ունի:

Փաշինյանը ցանկանում է երկրի ներսում կոտրել դիմադրության բոլոր օջախները՝ անձնական դիկտատուրա հաստատելու համար: Պատահական չէ, որ նա այսօր խորհրդարանում ամբողջովին պաշտպանել է ոստիկանության երեկվա գործողությունները.  «Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ»:

Այս ցինիզմը հուշում է, որ Փաշինյանը գնալու է մինչև վերջ՝ ինստիտուցիոնալ պատերազմ հայտարարելով Եկեղեցուն:

Մյուս կողմից, Փաշինյանը քողարկված կատարում է Ալիևի պահանջները, այսպես ասած՝ դենացիֆիկացիա է իրականացնում Ալիևի հրահանգով:

«Վստահ եմ, Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ, թեև ռևանշիստները Հայաստանում բավականին շատ են։ Հետևում ենք նաև վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ փորձեր կան մեր դեմ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու։ Դրա համար էլ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք»,- երեկ ասել է Ալիևը՝ փաստորեն բացահայտելով, որ ինքն է կանգնած Եկեղեցու և շարժման դեմ իշխանության ոտնձգությունների թիկունքում:

Ոտնձգություն է կատարվում մեր ինքնության քաղաքական, քաղաքակրթական հիմքերի դեմ: Համազգային դիմադրությամբ պետք է կասեցնենք դավադիր այս ծրագիրը:

Վահրամ Բագրատյան