Ակցիաներ Եվրոպայում՝ ի աջակցություն Ուկրաինայի. Միայն Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց (տեսանյութ)

Եվրոպայում (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա) բազահազարանոց ակցիաներ են անցակցվել Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ։
Միայն Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հաջակցություն Ուկրաինայի ակցիային մասնակցել է մոտ 500 հազար մարդ։
Լոնդոնում ակցիային մասնակցել է լեգենդար ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն իր ընտանիքի հետ։ Ակցիաների ժամանակ հնչել են հակապուտինյան վանկարկումներ, պատերազմը դադարեցնելու կոչեր։
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները փետրվարի 27-ին համաձայնեցրել են 450 մլն եվրոյի մահաբեր զենքի մատակարարումն Ուկրաինային։