ՖՈՏՈՇԱՐՔ. Ազատության հրապարակում մեկնարկած նախաձեռությունը շարունակվում է

Ազատության հրապարակում շարունակվում է Արթուր Վանեցյանի նախաձեռնությունը` համախմբվել, միավորվել և գալ հրապարակ` Արցախի և Հայաստանի գոյությունը վտանգի տակ դրած իշխանություններից ազատվելու և հայկական պետությունների հարատևությունն ապահովելու նպատակով։
Ազատության հրապարակում մեկնարկած գործընթացին են միանում բազմաթիվ քաղաքական գործիչներ, մարզերից ժամանած մտահոգ քաղաքացիներ` ներկայացնելու իրենց պատկերացումներն առկա ծանր իրավիճակից դուրս գալու համար։
Ասյօր` ապրիլի 19-ի առավոտյան ևս նախաձեռնության հեղինակը շարունակում է հանդիպել իր համախոհներին` քննարկելու հնարավոր ելքերն ու տարբերակներն այս օրհասական վիճակից։
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը լուսանկարներով ներկայացնում է այսօրվա առավոտյան կադրերը Ազատության հրապարակից։