Իշխանությունը փորձում է «փրկել դեմքը»

Գիշերն ավարտվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի ընտրության նիստը. դատավոր Ժորա Չիչոյանը չի կալանավորել նրան: Սամվել Վարդանյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք+7մլն դրամ գրավ համակցված խափանման միջոցի տարբերակը: Նա դատարանի դահլիճից գնացել է տուն:
Սա, իհարկե, համեմատաբար պոզիտիվ, դրական լուր է:
Սակայն պետք է հասկանալ, թե այս պահին ինչ խնդիր է լուծում իշխանությունը, որը փաստացի արտադատարանական հաշվեհարդար է տեսել Սամվել Վարդանյանի հանդեպ:
Հենց այդ հաշվեհարդարն էր իշխանության համար ամենակարևորը, որի միջոցով Փաշինյանը, մի կողմից, կոնսոլիդացրեց իր թիմը, մյուս կողմից՝ փորձեց ահաբեկել ընդդիմությանը, իշխանությունից տարբեր կարծիք ունեցող քաղաքացիներին:
Սամվել Վարդանյանին չկալանավորելն ավելի շատ իշխանության դեմքը «փրկելու» նպատակ ունի՝ միջազգային հանրության աչքերում:
Այս իրավիճակում ընդդիմությունն ու հասարակության ակտիվ մասն անելիք ունի:
Մենք՝ բոլորս, չպետք է գոհանանք դատարանի որոշմամբ, այն փաստով, որ Սամվելին չեն կալանավորել:
Գլխավոր դատախազությունից պետք է անդադար պահանջենք քրեական գործ հարուցել հրեշավոր հաշվեհարդարի բոլոր մասնակիցների, հատկապես՝ կազմակերպիչների նկատմամբ:
Վահրամ Բագրատյան