Հեղափոխական «բեսպրեդե՞լ», թե՞ օրինական ՍԴ

Հեղափոխական «բեսպրեդե՞լ», թե՞ օրինական ՍԴ

Փաստաբանները մի քանի օր առաջ նոր ապացույցներ հրապարակեցին, որոնք, նրանց համոզմամբ, վկայում են՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Սեդա Սաֆարյանը պետք է պաշտոնանկ արվի։

Ըստ այդ տվյալների, Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց հետո՝ ավելի քան մեկ ամիս, Սաֆարյանը պետռեգիստրում ունեցել է անհատ ձեռներեցի կարգավիճակ, ինչն անհամատեղելի է դատավորի գործունեության հետ։ Սահմանադրականի նորընտիր դատավորը քննադատության թիրախում հայտնվեց շաբաթներ առաջ, երբ համացանցում հայտնվեց դեկտեմբերի 28-ով թվագրված վերաքննիչ մի բողոք՝ հենց նրա՝ Սեդա Սաֆարյանի ստորագրությամբ։ Այդ ժամանակ Սաֆարյանն արդեն ստանձնել էր Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ինչից հետո, ըստ օրենքի, իրավունք չուներ զբաղվել փաստաբանությամբ։ 

Կան բոլոր հիմքերը, որ Ազգային ժողովը դիմի բարձր դատարան՝ պահանջելով դադարեցնել դատավորի գործունեությունը։ 

Արդյո՞ք ԱԺ-ն կգնա նման քայլի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սաֆարյանը ու նրա եղբայրը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն, այսպես ասած, հեղափոխական թիմի անդամներ են: 
Եթե ԱԺ-ն հարցին մոտեա օրենքի տեսանկյունից, ապա տիկին Սաֆարյանը, անշուշտ, պետք է լքի ՍԴ-ն ու զբաղվի փաստաբանությամբ, ինչը, թերևս, նրա մոտ ավելի լավ է ստացվում:
Բայց դատելով Ստյոպա Սաֆարյանի ու մերձիշխանական այլ արձագանքներից՝ հեղափոխական «բեսպրեդելը» հաղթելու է օրենքին ու ստացվելու է անբնական մի վիճակ, երբ հեղափոխական արդարության լոզունգներով իշխանության եկած մարդիկ հենց իրենք են ապալեգիտիմացնում ՍԴ-ն, որն այդ դեպքում ամենևին էլ չի սահմանափակվելու մի ինստիտուտի արժեզրկմամաբ ու, անշուշտ, ազդելու է ամբողջ արդարադատության որակի վրա:

Վահրամ Բագրատյան