Հայաստանի ձյուդոյի ընտրանին Վրաստանում հավաք է անցկացնում

Հայաստանի ձյուդոյի հավաքականը Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը:
Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը , Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ) կմեկնեն Աթենք և կներգրավվեն մարտի 26-ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում:
Ավարտից հետո նրանք կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական ճամբարի եռօրյա մարզումներին: