Եթե ձեզ էլ անվանեն իդիոտկա, ներողություն պե՞տք է խնդրեն. Նազարյանը փախավ
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը չի դավաճանում ինքն իրեն: Երբեմնի ակտիվիստը (թող ներեն մեզ բոլոր իրական ակտիվիստները, որոնք հանուն գաղափարների են պայքարում, այլ ոչ պաշտոնի ու հետո արագ դավաճանում իրենց սկզբունքները) շարունակում է պահել լռության ուխտը, չշփվել լրագրողների հետ:
Բացի այս, Լենա Նազարյանը, որն, անխոս, բոլոր լրագրողների ամենաչսիրելի պատգամավորն է, քանզի հարցազրույցներ չի տալիս, հեռախոսով առավել ևս որևէ բան չի մեկնաբանում, խոսում է միայն իր սիրելի լրատվամիջոցների հետ, երբեմն էլ, մեղմ ասած, խայտառակվում Պետրոս Ղազարյանի մոտ ուղիղ եթերում, չի շտապում կատարել դատարանի վճիռը:
Հիշեցնենք, դատարանը պարտավորեցրել է Լենա Նազարյանին ներողություն խնդրել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանից նրան իդիոտկա անվանելու համար: Նազարյանը, սակայն, թքած ունի դատարանի որոշման վրա... ահա վառ ու ցայտուն օրինակ, թե ինչպես են հանուն պաշտոնի դավաճանում իբրև թե սկզբունքները, չէ որ Լենա Նազարյանը, ոչ վաղ անցյալում, իբրև պայքարում էր հանուն ժողովրդավարության:
MediaHub-ն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց Լենա Նազարյանին՝ ե՞րբ է պատրաստվում ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից: Տիկինը, որ տեսախցիկ ու լրագրող տեսնելուն պես արագացրեց ընթացքը ու բառիս բուն իմաստով փախուստի դիմեց ԱԺ միջանցքներով, նշեց․ «Ձեր հարցերին չեմ պատասխանում»: Թե ում հարցերին է նա պատասխանում մնաց անհայտ, քանզի Նազարյանը շարունակում էր փախչել:
Այնպես որ մեր հարցը՝ եթե ձեզ էլ անվանեն իդիոտկա, պետք է ներողություն խնդրե՞ն, ևս մնաց անպատասխան:
Հետաքրքիր է, եթե իսկապես որևէ մեկը Լենա Նազարյանի դեմքին նրան անվանի իդիոտկա, պատգամավորն էլ դատի տա ու դատարանը որոշում կայացնի պատգամավորից ներողություն խնդրել, բայց իդիոտկա բառը ջիգյարով արտաբերածը դա չանի, ի՞նչ է անելու տիկինը: Նախադեպն այս պահին ունենք... թեև Հայաստանը երկակի ստանդարտների երկիր է, զարմանալ էլ չի լինում: Ի վերջո, ակտիվիստը դարձավ պաշտոնյա ու կողմ քվեարկեց նրան, ինչի դեմ կոկորդը ճղելով ժամանակին պայքարում էր ...
Մանրամասները՝ տեսանյութում
Վահե Մակարյան