Տարիներ շարունակ քթի մեջ աճած ատամը խանգարել է տղամարդուն շնչել

Մեծ Բրիտանիայի բնակիչը դիմել է բժիշկներին՝ բողոքելով շնչառական խնդիրներից և պարզել, որ նրա քթի մեջ ատամ է աճել։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
38-ամյա բրիտանացին բժիշկներին ասել է, որ երկար տարիներ ինչ-որ բան խանգարում է իրեն նորմալ շնչել աջ քթանցքով։
Նախնական զննումից հետո բժիշկները տղամարդուն ասել են, որ քթի միջնապատը շեղում ունի, և սկսել են հարցուփորձ անել վնասվածքների մասին։
Այնուամենայնիվ, հիվանդը պնդել է, որ երբեք չի կոտրել քիթը։ Այնուհետ բժիշկները ռինոսկոպիա են կատարել և հայտնաբերել սպիտակ առարկա, որը խրված է եղել աջ քթանցքում, որը հետագայում բացահայտել են, որ սխալ տեղում աճած ատամ է:
Նման թերությունը կարող է լինել բնածին արատի կամ վնասվածքի հետևանք։
Ատամը 1,4 սանտիմետր երկարություն է ունեցել և հեռացվել է վիրահատական միջամտությամբ։ Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունից երեք ամիս անց հիվանդն այլևս շնչառական խնդիրներ չի ունեցել։