3 միլիարդ 134 միլիոն դրամ՝ Անդրեասյանի նախարարությանը․ ինչի՞ն են ուղղվելու այս գումարները

ԿԳՄՍ նախարարությանը 3 միլիարդ 134 միլիոն 615 հազար դրամ է անհրաժեշտ՝ 2023 թվականին ավարտվող շինարարական ծրագրերն ամբողջապես իրականացնելու համար։ Այդ մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների շենքային պայմանների ապահովման շրջանակում մի շարք մոդուլային դպրոցներ կառուցելու ծրագրեր կան։

«Քսանհինգ նման մոդուլային դպրոց ենք կառուցում, որոնք ոչ միայն որպես կրթօջախ են ծառայելու, այլ նաև՝ որպես համայնքային կենտրոններ։ Կառուցելու ենք նաև 19 մոդուլային մանկապարտեզներ»,- նշեց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։