Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «Kia», վիրավnր կա․ Shamshyan

Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «Kia», վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan Pathfinder»-ի վարորդ Աբրահամ Ա․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։