Բունդեսթագի նախկին պատգամավորը հայտարարել է, որ Ալիեւի վարչակազմից կաշառք է վերցրել

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները Մյունխենում դատավարության ժամանակ ասել է, որ Իլհամ Ալիեւի վարչակազմից կաշառք է վերցրել։
Նա պատմել է, որ իր կարծիքով՝ «նման լոբբինգը գործնականում ամենուրեք է»։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանը մի քանի տարի շարունակ մի խումբ քաղաքական գործիչների կանխիկ գումար է վճարել ԵԽԽՎ-ում իր օգտին գործունեություն լոբբինգ անելու դիմաց։ Լինտները 33 տարի եղել է Բունդեսթագի անդամ, իսկ մինչև 2010 թվականը՝ ԵԽԽՎ անդամ։
Մյունխենի դատախազությունը նշել է, որ Լինտները մինչև 2016 թվականը օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է «մի քանի միլիոն եվրո»։
80-ամյա գործիչը մեղադրվում է օտար պետության կառավարությունից վճարումներ ստանալու և դրանք Քրիստոնեա-դեմոկրատական միության մեկ այլ պատգամավորի փոխանցելու համար։
DPA-ի հետ զրույցում ևս Լինտները խոստովանել է, որ ստացել է գումար, բայց պնդել է, որ դա կաշառք չէ։
Այս գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի վերջին։ Լինտներից բացի, ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև ՔԴՄ նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերը, ով հերքում է մեղադրանքները։