Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են զորքերը դուրս բերել խաղաղ ժամանակահատվածի դիրքեր

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են զորքերը դուրս բերել խաղաղ ժամանակահատվածի դիրքեր

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել մինչև մայիսի վերջը իրենց զորքերը դուրս բերել նախահակամարտային դիրքեր, հաղորդել է «Agence France-Presse»-ը՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ծառայության աղբյուրին։

«Զորքերը մայիսի վերջին կհեռացվեն այն դիրքերից, որոնք զբաղեցրել են հակամարտության սկսվելուց առաջ»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կրկին լարվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 25 հնդիկ և մեկ նեպալցի: Հնդկաստանը հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել էր Հնդկաստանի մեղադրանքները, որ Իսլամական Հանրապետությունը կապված է Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ։