Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո ԵՄ առաջնորդներին ասել է, որ նոր պատժամիջոցներ չի սահմանի

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո ԵՄ առաջնորդներին ասել է, որ նոր պատժամիջոցներ չի սահմանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ԵՄ առաջնորդներին ասել է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ:

Պատճառը ռուս-ամերիկյան բանակցություններին հանձնառուությունն է, գրել է Axios-ը։

Թրամփն առաջնորդներին ասել է, որ Պուտինը համաձայնել է անմիջապես սկսել հրադադարի շուրջ ուղիղ բանակցություններ: Զրույցի ժամանակ մի քանի վայրկյան լռություն է տիրել:

Զրույցի ժամանակ եվրոպացի առաջնորդները հարցրել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավորության մասին, սակայն Թրամփը նշել է, որ չի կարծում, թե դա լավ գաղափար է, և ընդգծել է, որ Պուտինը ցանկանում է համաձայնագիր կնքել:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին միջամտել է՝ հարցնելու, թե ինչու բանակցություններից առաջ չի կարող լինել հրադադար առնվազն երկու շաբաթ, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հարցրել է, թե ինչ զիջումների է պատրաստ Ռուսաստանը, հայտնել են աղբյուրները:

Թրամփն ասել է, որ Պուտինը կներկայացնի «խաղաղության հուշագիր»՝ հրադադարի և պատերազմի դադարեցման իր պայմաններով: Թրամփը Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին ասել է, որ խնդրել է Պուտինին ներկայացնել «ինչ-որ բան, որի հետ մարդիկ կարող են համաձայնվել», այլ ոչ թե առաջարկ, որն անմիջապես կմերժվի: