ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ոչ թե խաթարել ռուս-հայկականը

ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ոչ թե խաթարել ռուս-հայկականը

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե խաթարել ռուս-հայկականը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով Երևանում հակառուսական պաստառների մասին։ 

Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը աշխատում է մոտ 2 հազար մարդ։ «Եվ, ըստ երևույթին, նրանցից մի քանիսը դեռ չեն սպառել USAID-ի միջոցով փոխանցված գումարները, ուստի նրանք այն ծախսում են նման նախագծերի վրա»։

Նա հակառուսական ակցիաներն որակել է «վճարված»։

«Մենք Հայաստանի հետ ունենք լայն օրակարգ բոլոր ուղղություններով ոչ միայն քննարկման, այլև կոնկրետ կիրառական պրագմատիկ աշխատանքի համար։ Նաև գիտենք, որ փոքրամասնություններից շատերին դա դուր չի գալիս։ Ուստի մենք կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա, և սա է ամբողջը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։