2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից

2 անձ է ձերբակալվել. մանրամասներ՝ տեսչական մարմնում խուզարկությունից

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

MediaHub-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մանրամասներ հայտնեց: «Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը»,– նշեց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խուզարկում էին փաստաթղթեր։

Մարիաննա Արամյան