Բայդենի կնոջը կարող է մեղադրանք առաջադրվել քաղցկեղի ախտորոշումը թաքցնելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կնոջը՝ Ջիլին, կարող է քրեական մեղադրանք առաջադրվել ամուսնու ախտորոշումը թաքցնելու համար։
ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, կարող է մեղադրվել տարեցների նկատմամբ բռնության համար՝ ամուսնու առողջական խնդիրները անտեսելու համար։
Բայդենի քաղցկեղի մասին լուրերից հետո լուրեր էին տարածվել, որ նրա կինը իմացել է խնդրի մասին, բայց ցանկացել էր, որ նա առաջադրվի նախագահի պաշտոնում։
«Washington Post»-ը գրել է, որ Բայդենը կարող էր հիվանդ լինել իր նախագահական ժամկետի սկզբից, այսինքն՝ 2021 թվականից, բայց գուցե չիմանար հիվանդության մասին։