Խուզարկություն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում. մանրամասներ

Խուզարկություն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում. մանրամասներ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

MediaHub-ը կապ հաստատեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ խուզարկությունն արդեն ավարտվել է:

«Խուզարկությունն այս պահին ավարտվել է, փաստաթղթերի խուզարկություն էր»,– նշեց Զոհրաբյանը։

Իր հերթին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ փոխանցեց, որ տեսչական մարմնում խուզարկություններն իրականացվում են կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

Այլ մանրամասներ նա չհայտնեց:

Մարիաննա Արամյան