ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։
Պատժամիջոցների 17-րդ փաթեթը ներառում է սահմանափակումներ 189 տանկերների նկատմամբ, որոնք «տեղափոխում են ռուսական նավթ տարբեր երկրների դրոշների ներքո», ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։