ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Ի թիվս այլնի՝ ԱՄՆ-ԵՄ-ն համատեղ հայտարարությամբ նշել են, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ տանելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը։
Ըստ հայտարարության այն պետք է հիմնաված լինի միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։
Կողմերը կոչ են արել Ադրբեջանին կոչ է ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։
Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։