Շակիրան և երեխաները հեռանում են «Բարսելոնայից»՝ «երջանկության որոնման նոր գլուխ սկսելու համար»

Երգչուհի Շակիրան իր որդիների՝ Սաշայի և Միլանի հետ հեռացել է Բարսելոնայից՝ Ժերար Պիկեի հետ բաժանվելուց հետո նոր կյանք սկսելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 46-ամյա երգչուհին իր անձնական բլոգում հրապարակել է Բարսելոնայի լուսանկարը և իսպաներենով հրաժեշտ տվել քաղաքին. «Ես բնակություն հաստատեցի Բարսելոնայում, որպեսզի երեխաներիս տամ այն կայունությունը, որն այժմ մենք կփնտրենք աշխարհի մեկ այլ անկյունում՝ ընտանիքի, ընկերների և ծովի կողքին», - գրել է աստղը:
«Այսօր մենք նոր էջ ենք սկսում մեր երջանկության փնտրտուքներում։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ հետ են եղել Բարսելոնայում՝ այն քաղաքում, որտեղ սովորեցի՝ ընկերությունն, անկասկած, ավելի երկար է տևում, քան սերը։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ քաջալերել են այստեղ, սրբել արցունքներս, ոգեշնչել ինձ և օգնել աճել», - գրել է նա: