Ինչպես լավացնել սեռական կյանքը

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սեռական հարաբերության համար լավագույն ժամանակը հինգշաբթի առավոտյան է: Հենց շաբաթվա այդ օրը կորտիզոլի բնական մակարդակը, որը կարգավորում է սեռական հորմոնները, հասնում է իր գագաթնակետին:
Սակայն միմյանց հաճույք պատճառելու համար միանգամայն անհրաժեշտ չէ մեկ շաբաթ սպասել: Սեռական ակտիվությունը կարելի է կարգավորել արհեստական ձևով: Օրինակ՝ աֆրոդիզիակների միջոցով, որոնցում պարունակվում է ցինկ ու երկաթ, և որոնք լավացնում են սպերմատոզոիդների որակը՝ ակտիվացնելով արյան շրջանառությունը:
Լավագույն աֆրոդիզիակներից են համարվում սնկերը: Ցինկի որակից ելնելով՝ դրանք գերազնացում են մյուս մթերքներին: Կարելի է սեքսից առաջ ռոմանտիկ ընթրիք վայելել, ասենք, ծովային մթերքներից: Կարող է լինել նաև հնդկահավ, կարմիր խավիար, մեղր և ընկույզ: Իսկ եթե ձեր սառնարանում վերոնշյալներից ոչինչ չգտնվի, վայելե՛ք շոկոլադ: Շոկոլադը շատ բաղադրիչներ ունի, որը կարգավորում է զգայունությունը: