Թուրքիան որոշիչ դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում․ Մանուկյան
Երեկ Փաշինյանը փորձում էր լղոզել Էրդողանի հետ հեռախոսազրույցը։ Ընդհանրական ձևակերպումների տակ հստակ ուղերձ կար՝ Թուրքիան որոշիչ դեր է խաղում, թե ինչպիսին կլինի Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը ադրբեջանա-թուրքական ագրեսիվ ջղաձիգ սպառնալիքներից հետո Փաշինյանի շտապողականությունը Անկարայի հետ խոսելու, Արցախի նախագահին չշնորհավորելու ու խուսանավելու փաստերը վկայում են, որ գործ ունենք ադրբեջանա-թուրքական սպառնալիքների ու ճնշումների հետ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում